Նորություններ / ԱՊՊԱ պայմաններում փոփոխություններ և լրացումներ են կատարվել

ԱՊՊԱ պայմաններում փոփոխություններ և լրացումներ են կատարվել

Ուշադրություն․
ԱՊՊԱ պայմաններում փոփոխություններ և լրացումներ են կատարվել։
Դրանք ուժի մեջ են մտել սեպտեմբերի 18-ից։
1.Երևանում ՃՏՊ-ի դեպքում համաձայնեցված հայտարարագիրը բջջային հավելվածի միջոցով լրացվելու դեպքերում փոխհատուցման ենթակա գումարի առավելագույն սահմանաչափը դարձել է 400․000 ՀՀ դրամ (գործող 200.000 ՀՀ դրամի փոխարեն)։
Փոփոխություններն ու լրացումներն ամբողջությամբ՝ հղումով․

2.Կանոններով սահմանվել է, որ ապահովագրողներն իրենց պաշտոնական ինտերնետային կայքերում, ինչպես նաև առցանց էլեկտրոնային եղանակով ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում պետք է հրապարակեն ԱՊՊԱ ոլորտում ներկայացված բողոքների և (կամ) գործարար վարվելակերպի, սպառողների սպասարկման որակը բնութագրող այլ ցուցանիշների վերաբերյալ կիսամյակային վիճակագրություն՝ Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված ձևաչափով։

3.Կանոնների համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական մարմնի կողմից ԱՄՄՊ-ում պատահարը գրանցելիս Ելակետ 1-ում և Ելակետ 2-ում պարունակող տվյալները ԱՄՄՊ-ում չմուտքագրվելու դեպքում ներբեռնված համապատասխան փաստաթղթերի հիման վրա դրանք պետք է մուտքագրվեն համապատասխան ԴՍԱ-ի կողմից։ Նման կարգավորման պայմաններում այն դեպքում, երբ Ելակետ 1-ում «մեղավոր չեմ» կամ «մեղավոր եմ» նշումը կատարվում է մեկից ավելի վարորդի կողմից, համապատասխան ապահովագրական ընկերություններն սպասում են, որպեսզի մուտքագրման պարտավորությունը կատարվի մյուսների կողմից։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ կանոններով հստակեցվել է այն ընկերությանը, ով ցանկացած դեպքում կրելու է այդ պարտավորությունը՝ սահմանելով պարզ կանոն, որ այդպիսին է համարվում Ելակետ 1-ում որպես «ՏՄ 1» նշված ավտոտրանսպորտային միջոցի գծով ԱՊՊԱ պայմանագիր կնքած ՊԿԱ-ին, իսկ այդ ավտոմեքենան ապահովագրված չլինելու դեպքում՝ այն ՊԿԱ-ին, որի կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրում նշված ավտոտրանսպորտային միջոցին Ելակետ 1-ում տրված հերթական համարն ամենափոքրն է գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող մյուս Ավտոտրանսպորտային միջոցներին տրված հերթական համարների համեմատ։ Այսպիսի լուծումը թույլ կտա նաև ԱՄՄՊ համակարգում տալ համապատասխան ծրագրային լուծում՝ ազատելով ապահովագրական ընկերություններին նման պարտավորության կրող լինելու հանգամանքը յուրաքանչյուր անգամ ստուգելու անհրաժեշտությունից։

4.Կանոններով փոխվել է տուժողի հուղարկավորության ծախսերը կատարած անձի նույնականացման մեխանիզմը և որպես այդպիսին սահմանվել է քրեական գործով տուժող ճանաչված անձը։

5.Առողջապահության նախարարի հրամանի համաձայն հանվել է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծավալների հաշվառման ձևը (Ձև 0001) լրացնելու և տրամադրելու պահանջը։ Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ ապահովագրական հատուցում ստանալու համար ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկից նույնպես հանվել է նշված փաստաթուղթը ներկայացնելու պահանջը։

6. Կանոններով հստակեցվել է, որ ամբուլատոր բուժօգնության որոշ ծառայություններից օգտվելու առավելագույն գումարի և ժամկետի սահմանափակումները կիրառվում են միայն մինչև ստացիոնար բուժօգնությունը տրամադրված ամբուլատոր բուժօգնության նկատմամբ, իսկ ստացիոնար բուժօգնությունից հետո սահմանափակումներ առկա չեն։

7.Ապահովագրական ընկերությունների կողմից մերժման դեպքերի գծով անիմաստ հատուցման գործընթաց չիրականացնելու նպատակով՝ ապահովագրական հատուցման մերժման հիմքերում ներառվել են նաև Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտադիր ապահովագրման պահանջից բացառությունները։

8.Կատարվել են որոշ տեխնիկական փոփոխություններ։

Ավելի մանրամասն տես՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ»

 

Վերջին նորությունները