Նորություններ / Շախմատի մրցաշար ՀԱՄ-ում

Շախմատի մրցաշար ՀԱՄ-ում

Հունիսի 14-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի ապահովագրողների միության կողմից կազմակերպված շախմատի մրցաշարն ապահովագրական ընկերությունների աշխատակիցների միջև։
 
Մրցաշարին մասնակցում էին ՀՀ-ում գործող և ՀԱՄ-ի անդամ յոթ ապահովագրական ընկերությունները։
 
Մրցաշարի արդյունքներով հաղթող կազմակերպություն ճանաչվեց «Սիլ Ինշուրանս»-ը։
 
Անհատական մրցաշարում զբաղեցված տեղերն են․
1-ին տեղ՝ Բորիս Հովհաննիսյան, Սիլ Ինշուրանս
2-րդ տեղ՝ Արման Դաղունց, Արմենիա Ինշուրանս
3-րդ տեղ՝ Տիգրան Քոչարյան, Ինգո Արմենիա
 
Լավագույն կին մասնակից ճանաչվեց Հռիփսիմե Մանուկյանը՝ Լիգա Ինշուրանս ապահովագրական ընկերությունից։
 
Միջոցառումը լավ հնարավորություն էր ապահովագրական համակարգի մասնակիցների միջև ծանոթության, շփման և հետաքրքիր ժամանց անցկացնելու համար։

Վերջին նորությունները