Նորություններ / Ապահովագրական ընկերությունները 2025թ․ 4-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում

Ապահովագրական ընկերությունները 2025թ․ 4-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում

Հայաստանի ապահովագրողների միությունը հայտնում է, որ ՀՀ-ում գործող չորս ապահովագրական ընկերություններ ընդգրկվել են 2025 թվականի չորրորդ եռամսյակի «1000 խոշոր հարկ վճարողների» ցանկում։ Այդ ցանկը յուրաքանչյուր եռամսյակ հրապարակվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։

2025 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պետական բյուջե վճարված հարկերի և պարտադիր վճարների ընդհանուր ծավալով լավագույն 1000 հարկատուների շարքում տեղ են զբաղեցրել հետևյալ ապահովագրական ընկերությունները․

  • «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն – 478-րդ հորիզոնական
  • «ԷՖԵՍ» ԱՓԲԸ – 628-րդ հորիզոնական
  • «Լիգա Ինշուրանս» ապահովագրական ընկերություն – 732-րդ հորիզոնական
  • «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերություն – 891-րդ հորիզոնական

Այս արդյունքը ևս մեկ անգամ փաստում է ապահովագրական ոլորտի նշանակալի դերը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման մեջ և արտացոլում է ոլորտի ընկերությունների հետևողական մոտեցումը օրինապահ և պատասխանատու գործարար գործունեությանը։

«1000 խոշոր հարկ վճարողների» վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հասանելի է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում՝ «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում։

Վերջին նորությունները