Նորություններ / Ապահովագրական 3 ընկերությունները 2025թ․ 2-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում

Ապահովագրական 3 ընկերությունները 2025թ․ 2-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ․ երկրորդ եռամսյակի «1000 խոշոր հարկատուների» ցանկը։

Ցանկում տեղ են գտել Հայաստանում գործող ապահովագրական 3 ընկերություններ։

Այսպես, 2025թ․ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում վճարած հարկերի մեծությամբ ցանկում ապահովագրական ընկերությունները զբաղեցրել են հետևյալ տեղերը․

  •  «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն՝ 501-րդ տեղ
  •  «ԷՖԵՍ» ԱՓԲԸ՝ 673-րդ տեղ
  • «Լիգա Ինշուրանս» ապահովագրական ընկերություն՝ 782-րդ տեղ։

 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Վերջին նորությունները