.jpg)
Նորություններ / Հայաստանի ապահովագրողների միությունը՝ հեղինակավոր միջազգային կոնֆերանսում

Հայաստանի ապահովագրողների միությունը՝ հեղինակավոր միջազգային կոնֆերանսում
Մոնակոյում՝ Մոնտե Կառլոյում, սեպտեմբերի 7-11-ն անցկացվեց ամենամյա Rendez-Vous de Septembre 66-րդ կոնֆերանսը, որին մասնակցում էր Հայաստանի ապահովագրողների միությունը։
Rendez-Vous de Septembre-ն համարվում է ապահովագրական աշխարհի խոշորագույն միջոցառումը։
1957թ. սկսած այն մեկտեղում է ապահովագրողներին, վերաապահովագրողներին, ինչպես նաև բրոքերներին ու ռիսկերի կառավարիչներին փորձի փոխանակման, փոխշահավետ քննարկումների և կապերի հաստատման համար։ Ամեն տարի հեղինակավոր միջոցառմանը մասնակցում են նաև իրավաբաններ, ֆինանսական խորհրդատուներ, ոլորտը լուսաբանող լրագրողներ։
Որպես ամենամեծ մասնագիտական համաժողով՝ այն մասնակիցներին հնարավորություն է տալիս քննարկել առկա հիմնական խնդիրները, մարտահրավերները, շուկայի փոփոխություններն ու հեռանկարները:
Տարեցտարի համաժողովն ավելի մեծ ընդգրկում է ստանում։ Եթե տարիներ առաջ Մոնտե Կառլոյում հավաքվում էին շուրջ 500 մասնագետներ 27 երկրներից, ապա այսօր արդեն կոնֆերանսն ունի մոտ 3000 մասնակից աշխարհի ավելի քան 8 տասնյակ երկրներից։
Ներկայացվածությամբ առաջատարն են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան և Գերմանիան։
Rendez-Vous de Septembre-ի շրջանակում Մոնտե Կառլոյի սրտում՝ Bay Lagoon-ում անցկացվեց նաև Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի կողմից հրավիրված հանդիսավոր ընդունելություն-ընթրիք, որին ևս մասնակցում էր Հայաստանի ապահովագրողների միությունը։
Համաժողովի շրջանակներում միությունը կարևոր հանդիպումներ ունեցավ, այդ թվում՝ աշխարհի խոշորագույն վերաապահովագրողներից մեկի՝ SCOR -ի հետ։ Հանդիպումը չափազանց արդյունավետ էր։ Քննարկվել են ոլորտին առնչվող կարևոր հարցեր, մտքեր փոխանակվել համագործակցության տարբեր ծրագրերի վերաբերյալ։
Ի դեպ, իսկ ինչու՞ է համաժողովն անցկացվում հենց Մոնակոյում։
Դրա համար մի քանի պատճառ կա։
- Նախ Մոնտե Կառլոն, այսպես ասած, չեզոք վայր է, որը մինչև վերջերս չի ունեցել որևէ ապահովագրական ընկերություն:
- Երկրորդ պատճառն այն է, որ Մոնակոյի Իշխանապետությունում շատ են բարձրակարգ հյուրանոցները, ընդ որում, տարածքը փոքր է, ինչը հեշտացնում է տեղաշարժը համաժողովի օրերին։
- Վերջապես, Մոնակոն, անկասկած, մոլորակի ամենաապահով վայրերից մեկն է:
Վերջին նորությունները
-
19.09.2025
-
21.08.2025
Ապահովագրական 3 ընկերությունները 2025թ․ 2-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում
-
13.08.2025
ՀԱՄ պարզաբանումը Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ
-
26.06.2025
ՀԱՄ և ԿԲ համատեղ աշխատաժողով Վիեննայում
-
14.06.2025
Շախմատի մրցաշար ՀԱՄ-ում
-
03.06.2025
Հանդիպում Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահի հետ
-
12.05.2025
ՀԱՄ-ը՝ «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողովի մասնակից
-
08.05.2025
Հանդիպում Սիլ Ինշուրանսի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանի հետ
-
02.05.2025
Ապահովագրական համակարգի զարգացման տեսլականը՝ ՀԱՄ և Նաիրի Ինշուրանսի ղեկավարների միջև կայացած ոլորտային հանդիպման հիմքում
-
25.04.2025
Ոլորտի մարտահրավերները՝ ՀԱՄ-ի և Ռեգո Ինշուրանսի տնօրենների հանդիպման առանցքում
-
24.04.2025
Հայաստանի ապահովագրողների միությունը՝ FINTECH360 -ի մասնակից
-
09.04.2025
ՀԱՄ-ը շարունակում է ոլորտային հանդիպումների շարքը