Նորություններ / Հանդիպում Սիլ Ինշուրանսի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանի հետ

Հանդիպում Սիլ Ինշուրանսի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանի հետ

Տեղի է ունեցել Հայաստանի ապահովագրողների միության նախաձեռնած՝ ապահովագրական ընկերությունների ղեկավարների և Միության գործադիր տնօրեն Թամարա Հաբեթյանի միջև կազմակերպվող ոլորտային հանդիպումների շարքի վերջին հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապահովագրական ընկերությունների բնականոն գործունեության և համակարգի զարգացման համար անհրաժեշտ հիմնական նախադրյալները, այդ թվում՝

  • ապահովագրական համակարգի՝ համակարգային ռիսկերին դիմակայելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումները,
  • ՀՀ-ում որոշ պարտադիր ապահովագրատեսակների ներդրման անհրաժեշտությունը,
  • ապահովագրական համակարգին անհրաժեշտ կրթական բարեփոխումների իրականացման ուղղությունները։

Որպես հանդիպման ամփոփում՝ կարևորվել է նաև Հայաստանի ապահովագրողների միության յուրահատուկ դերը ապահովագրական ոլորտի զարգացման գործընթացում՝ որպես նոր գաղափարներ գեներացնող և իրականացնող կառույց։

Վերջին նորությունները