.jpg)
Նորություններ / Ապահովագրական համակարգի զարգացման տեսլականը՝ ՀԱՄ և Նաիրի Ինշուրանսի ղեկավարների միջև կայացած ոլորտային հանդիպման հիմքում

Ապահովագրական համակարգի զարգացման տեսլականը՝ ՀԱՄ և Նաիրի Ինշուրանսի ղեկավարների միջև կայացած ոլորտային հանդիպման հիմքում
Հայաստանի ապահովագրողների միության գործադիր տնօրեն Թամարա Հաբեթյանի և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ գործադիր տնօրեն Մանե Մարտիրոսյանի միջև կայացել է հանդիպում՝ ապահովագրական համակարգի զարգացման տեսլականը քննարկելու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ապահովագրական համակարգի զարգացման տեսլականը և Հայաստանի ապահովագրողների միության առաքելությունը համակարգի զարգացման գործընթացում։ Մասնավորապես՝ կարևորվել է Միության դերը՝ որպես գործող ապահովագրական ընկերությունների անունից պետական և ոչ պետական մարմիների մոտ հանդես եկող, ընկերությունների միասնական դիրքորոշումը ներկայացնող առաջնային օղակ։
Ընդգծվել է Հայաստանի ապահովագրողների միության կողմից կրթական ծրագրերի իրականացման և ապահովագրության մասին իրազեկման տարբեր միջոցառումների կազմակերպման կարևորությունը։
Քննարկվել է պարտադիր ապահովագրատեսակների ներդրման անհրաժեշտությունը՝ կարևորելով դրանց նշանակությունը թե՛ հասարակության համար սոցիալական օգուտների, թե՛ ապահովագրական համակարգի զարգացման տեսանկյունից։
Մեծ կարևորություն է տրվել Միության հեղինակության և ճանաչելիության բարձրացմանը, տեղական և միջազգային տարբեր մասնագիտական հարթակներում Միության ակտիվ գործունեությանը։
Վերջին նորությունները
-
19.09.2025
-
21.08.2025
Ապահովագրական 3 ընկերությունները 2025թ․ 2-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում
-
13.08.2025
ՀԱՄ պարզաբանումը Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ
-
26.06.2025
ՀԱՄ և ԿԲ համատեղ աշխատաժողով Վիեննայում
-
14.06.2025
Շախմատի մրցաշար ՀԱՄ-ում
-
03.06.2025
Հանդիպում Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահի հետ
-
12.05.2025
ՀԱՄ-ը՝ «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողովի մասնակից
-
08.05.2025
Հանդիպում Սիլ Ինշուրանսի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանի հետ
-
02.05.2025
Ապահովագրական համակարգի զարգացման տեսլականը՝ ՀԱՄ և Նաիրի Ինշուրանսի ղեկավարների միջև կայացած ոլորտային հանդիպման հիմքում
-
25.04.2025
Ոլորտի մարտահրավերները՝ ՀԱՄ-ի և Ռեգո Ինշուրանսի տնօրենների հանդիպման առանցքում
-
24.04.2025
Հայաստանի ապահովագրողների միությունը՝ FINTECH360 -ի մասնակից
-
09.04.2025
ՀԱՄ-ը շարունակում է ոլորտային հանդիպումների շարքը