Հայաստանի ապահովագրողների միությունն ու ապահովագրական ընկերություններն այս տարի մասնակցեցին Երևանում անցկացվող FINTECH360 միջազգային համաժողովին։
Արդեն 10-րդ անգամ անցկացվող համաժողովը մեկտեղել էր ավելի քան 200 մասնակիցների, այդ թվում՝ բանկային, վճարային, ապահովագրական ոլորտների առաջատար փորձագետների, ՏՏ ընկերությունների թոփ մենեջերների, ֆինտեխ ստարտափների՝ քննարկելու թվային փոխակերպման և բիզնեսում նորարարությունների ներդրման լավագույն փորձը։
Քննարկման հիմնական թեմաներն էին՝ արհեստական բանականություն (AI), կրիպտոարժույթներ, բլոկչեյն, ապակենտրոնացված ֆինանսներ (DeFi), ծառայությունների հիպերանձնավորում, միջազգային դրամական փոխանցումների շուկայի հետագա զարգացում, ինչպես նաև ֆինտեխ լուծումներ բրոքերային և ապահովագրական ծառայություններում:
Համաժողովի շրջանակներում անցկացվեց «Թվային դարաշրջանն ապահովագրության մեջ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով պանելային քննարկում, որին մասնակցում էին Ռեգո Ինշուրանս, Ինգո Արմենիա, Լիգա Ինշուրանս ընկերությունների տնօրենները։