Նորություններ / Առողջության համապարփակ ապահովագրության թեմայով քննարկում ԱԺ-ում
Առողջության համապարփակ ապահովագրության թեմայով քննարկում ԱԺ-ում
Մարտի 19-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ առողջության համապարփակ ապահովագրության թեմայով հանդիպում ապահովագրական ընկերությունների, Ֆինանսավարկային և բյուջետային ու Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների միջև։ Հանդիպմանը մասնակցում էին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կառավարության այլ անդամներ, Հայաստանում գործող ապահովագրական ընկերությունների և Հայաստանի ապահովագրողների միության ներկայացուցիչները։
Հայաստանի ապահովագրողների միության խորհրդի նախագահ Արմինե Մելքոնյանը ներկայացրեց ապահովագրական ընկերությունների տեսլականը ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման վերաբերյալ։
Հաջորդեց հարցուպատասխան ԱԺ պատգամավորների հետ, որի ընթացքում ապահովագրական ոլորտի ներկայացուցիչներն առավել մանրամասն ներկայացրեցին հնարավոր ռիսկերը, դրանց կառավարման մոտեցումները և այլն։
Հանդիպման արդյունքում որոշվեց շարունակել քննարկումները՝ ավելի մանրամասն ծանոթանալու ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող մոդելի բովանդակությանը և ֆինանսական հաշվարկներին։
Վերջին նորությունները
-
05.12.2025
-
19.11.2025
ՀԱՄ գործադիր տնօրեն Թամարա Հաբեթյանի շնորհավորական ուղերձն Ապահովագրողի օրվա առթիվ
-
05.11.2025
Ապահովագրական ընկերությունները 2025թ․ 3-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում
-
21.10.2025
ՀԱՄ-ը` «Thriving in Sustainable Times: The ESG for Banks and Policymakers» միջազգային համաժողովում
-
19.09.2025
Հայաստանում կկայանա FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS ֆորում
-
21.08.2025
Ապահովագրական 3 ընկերությունները 2025թ․ 2-րդ եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում
-
13.08.2025
ՀԱՄ պարզաբանումը Առողջության համապարփակ ապահովագրության վերաբերյալ
-
26.06.2025
ՀԱՄ և ԿԲ համատեղ աշխատաժողով Վիեննայում
-
14.06.2025
Շախմատի մրցաշար ՀԱՄ-ում
-
03.06.2025
Հանդիպում Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահի հետ
-
12.05.2025
ՀԱՄ-ը՝ «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով համաժողովի մասնակից
-
08.05.2025
Հանդիպում Սիլ Ինշուրանսի գործադիր տնօրեն Արմինե Մելքոնյանի հետ