Նորություններ / Ապահովագրական 4 ընկերություններ՝ 2024թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկում

Ապահովագրական 4 ընկերություններ՝ 2024թ․ 1000 խոշոր հարկատուների ցանկում

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ․ «1000 խոշոր հարկատուների» ցանկը։

Այս ցանկում տեղ են գտել Հայաստանում գործող ապահովագրական 4 ընկերություններ։

Այսպես, նախորդ տարվա հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում վճարած հարկերի մեծությամբ ցանկի 453-րդ տեղում «Լիգա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն է, 508-րդը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն է, 659-րդը՝ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը, 712-րդը՝ «ԷՖԵՍ» ԱՓԲԸ։

1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Վերջին նորությունները