Հրապարակումներ / Ապահովագրական դեպքից հետո առաջին 24 ժամում ճիշտ քայլերը

Ապահովագրական դեպքից հետո առաջին 24 ժամում ճիշտ քայլերը

Առաջին 24 ժամը կարող է վճռորոշ լինել։ Սխալ կամ ուշացած գործողությունները կարող են բարդացնել փոխհատուցման գործընթացը կամ հանգեցնել մերժման՝ կախված ապահովագրության պայմաններից։

Ի՞նչ պետք է անել։

1. Անմիջապես տեղեկացրեք ապահովագրական ընկերությանը։

Մի՛ հետաձգեք դեպքի մասին հաղորդումը։ Պահպանեք ապահովագրական պայմանագրով սահմանված ծանուցման ժամկետները։

2. Փաստագրեք տեղի ունեցածը։

Լուսանկարեք և տեսանկարահանեք վնասները, պահպանեք առկա ապացույցները և անհրաժեշտության դեպքում գրանցեք դեպքի մանրամասները։

3. Պահպանեք բոլոր փաստաթղթերն ու վճարման անդորրագրերը։

Մի՛ կորցրեք բժշկական, վերանորոգման կամ այլ ծախսերի հետ կապված հաշիվներն ու փաստաթղթերը։ Դրանք կարող են անհրաժեշտ լինել փոխհատուցում ստանալու համար։

4. Նախապես պատրաստեք անհրաժեշտ փաստաթղթերը։

Խորհուրդ․ ստեղծեք առանձին թղթապանակ՝ «Ապահովագրական դեպքեր» անվամբ, որտեղ կպահեք ապահովագրական պայմանագիրը, ընկերության կոնտակտային տվյալները և անհրաժեշտ փաստաթղթերը։

Ճիշտ և ժամանակին կատարված քայլերը կարող են հեշտացնել փոխհատուցման գործընթացը և խնայել ձեր ժամանակն ու գումարը։

Հիշե՛ք՝ ապահովագրական դեպքի ժամանակ տեղեկացված լինելը նույնքան կարևոր է, որքան ապահովագրված լինելը։