Հրապարակումներ / AI-ը և վնասների վայրկյանական գնահատումը
AI-ը և վնասների վայրկյանական գնահատումը
Ժամանակակից աշխարհում ապահովագրական պատահարից հետո փոխհատուցում ստանալու գործընթացը այլևս չի ենթադրում օրերով սպասում, թղթաբանություն և անվերջանալի քաշքշուկներ։
Արհեստական բանականության (AI) շնորհիվ վնասների գնահատման և հատուցման գործընթացը դարձել է վայրկանական՝ ընդամենը մեկ լուսանկարի միջոցով։
Ինչպե՞ս է գործում այս նորարարությունը։
Վնասի ֆիքսում րոպեների ընթացքում
Պատահարի վայրում պատրաստված լուսանկարները կամ տեսանյութերը անմիջապես փոխանցվում են համակարգին՝ առանց ապահովագրական գործակալի տեղում ներկայության սպասելու։
Վայրկանական վերլուծություն AI-ի միջոցով
Հատուկ ալգորիթմները ճանաչում են վնասվածքի չափը, դրա ծանրությունը և դետալների փոխարինման անհրաժեշտությունը՝ բացառելով մարդկային գործոնով պայմանավորված սխալները։
Ավտոմատացված և արագ հատուցում
Գնահատման ավարտից անմիջապես հետո համակարգը ձևավորում է հատուցման չափը, և գումարը փոխանցվում է հաճախորդին ընդամենը րոպեների ընթացքում։
Թափանցիկություն և ճշգրտություն
Տվյալների բազաների վրա հիմնված վերլուծությունը ապահովում է առավելագույնս արդարացի և օբյեկտիվ գնահատում։
Արհեստական բանականությունը ապահովագրության ոլորտում պարզապես տեխնոլոգիական թրենդ չէ․ այն ձեր ժամանակի, հանգստության և ֆինանսների խնայողության ամենահուսալի երաշխիքն է։
Օգտվե՛ք ժամանակակից լուծումներից և խնայե՛ք ձեր ամենաթանկ ռեսուրսը՝ ժամանակը։