Հրապարակումներ / Ինչու՞ է կարևոր ապահովագրել աշխատակիցներին

Ինչու՞ է կարևոր ապահովագրել աշխատակիցներին

Բիզնեսի կայունությունը սկսվում է մարդկանցից։ Իսկ մարդկանց անվտանգությունը՝ ճիշտ ապահովագրական լուծումներից։

Աշխատակիցների ապահովագրությունն այսօր պարզապես լրացուցիչ արտոնություն չէ․ այն ռազմավարական որոշում է, որն օգնում է կառավարել ինչպես մարդկային, այնպես էլ բիզնեսի ռիսկերը։

Ի՞նչ առավելություններ ունի այն։

Ռիսկերի կառավարում

Ապահովագրությունը նվազեցնում է աշխատակիցների առողջության կամ դժբախտ պատահարների հետ կապված անսպասելի ծախսերի ֆինանսական ազդեցությունը գործատուի վրա՝ ապահովագրական պայմանագրի սահմաններում։

Արտադրողականության բարձրացում

Ապահովագրական պաշտպանվածության զգացումը կարող է նպաստել աշխատակիցների հոգեբանական հանգստությանը, կենտրոնացվածությանն ու արդյունավետությանը։

Հավատարմության և ներգրավվածության բարձրացում

Սոցիալական ապահովվածությունը ձևավորում է վստահության մթնոլորտ և նպաստում աշխատակիցների հետ երկարաժամկետ համագործակցությանը։

Մրցակցային առավելություն աշխատաշուկայում

Որակավորված մասնագետները հաճախ նախընտրում են այն ընկերությունները, որոնք առաջարկում են ոչ միայն մրցունակ աշխատավարձ, այլև լրացուցիչ սոցիալական երաշխիքներ։

Գործատուի բրենդի ամրապնդում

Աշխատակիցների ապահովագրությունը ձևավորում է հոգատար և պատասխանատու գործատուի համբավ՝ բարձրացնելով ընկերության գրավչությունը։

Այսօր աշխատակիցների ապահովագրությունը պարզապես ծախս չէ, այլ ներդրում՝ ձեր թիմի բարեկեցության և բիզնեսի երկարաժամկետ կայունության մեջ։