Հրապարակումներ / Ապահովագրական տերմինների բառարան
Ապահովագրական տերմինների բառարան
Ապահովագրության պայմանագիր կնքելիս հաճախ հանդիպում ենք բառերի, որոնք առաջին հայացքից կարող են բարդ կամ անհասկանալի թվալ։
Որպեսզի ապահովագրության վերաբերյալ տեղեկատվությունն ավելի մատչելի լինի, առանձնացրել ենք մի քանի հիմնական հասկացություններ, որոնք հաճախ են կիրառվում մեր ոլորտում։
Ահա հիմնական տերմինները, որոնք պետք է իմանալ․
-
Ապահովագրավճար – այն գումարն է, որը դուք վճարում եք ապահովագրական ընկերությանը՝ ապահովագրական ծածկույթ ստանալու համար։
-
Ապահովագրական գումար – պայմանագրով սահմանված գումարն է, որի շրջանակներում ապահովագրական ընկերությունը ստանձնում է հատուցում տրամադրելու պարտավորությունը՝ ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում։
-
Ապահովադիր – այն ֆիզիկական կամ իրավաբանական անձն է, որը կնքում է ապահովագրության պայմանագիրը և պարտավորվում վճարել ապահովագրավճարը։
-
Շահառու – այն անձն է, որն օրենքով կամ պայմանագրով իրավունք ունի ստանալու ապահովագրական հատուցումը։
-
Չհատուցվող գումար (ֆրանշիզա) – վնասի այն մասն է, որը, համաձայն պայմանագրի, կրում է ապահովադիրը և որը չի հատուցվում ապահովագրական ընկերության կողմից։
Իրազեկ լինել՝ նշանակում է ավելի գիտակցված որոշումներ կայացնել և պաշտպանել սեփական շահերը։