Հրապարակումներ / Համապատասխանության ապահովումը ապահովագրական ընկերություններում
Համապատասխանության ապահովումը ապահովագրական ընկերություններում
Ապահովագրական գործունեությունը խիստ կարգավորվող ոլորտ է։
Համապատասխանության ապահովման (Compliance) գործառույթը կարևոր դեր ունի ապահովագրական ոլորտում։ Այս ուղղության համար պատասխանատու մասնագետները հետևում են, որպեսզի ընկերությունները գործեն կարգավորող մարմնի՝ Հայաստանում Կենտրոնական բանկի, պահանջներին և գործող օրենսդրությանը համապատասխան։
Այս գործառույթի շնորհիվ ընկերությունները նպաստում են իրենց գործունեության թափանցիկությանն ու հաճախորդների շահերի պաշտպանությանը՝ բարձրացնելով վստահությունն ապահովագրական համակարգի նկատմամբ։
Ո՞ր ուղղություններով է աշխատում Compliance գործառույթը։
-
Կարգավորող մարմնի սահմանած պահանջների և ներքին իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողություն։
-
Փողերի լվացման և խարդախության դեմ պայքարի միջոցառումների իրականացում։
-
Հաճախորդների բողոքների արդար և պատշաճ քննության գործընթացների վերահսկողություն։
-
Աշխատակիցների վերապատրաստում իրավական և կարգավորող պահանջների վերաբերյալ։
-
Կորպորատիվ կառավարման և հաշվետվողականության գործընթացների վերահսկողություն և այլն։
Այսօր Compliance-ը պարզապես վերահսկողական գործառույթ չէ։ Այն դարձել է կայուն բիզնեսի, արդյունավետ կառավարման, ռիսկերի կառավարման և հաճախորդների վստահության կարևոր բաղադրիչ։
Ուժեղ համապատասխանության համակարգը կազմակերպություններին օգնում է ոչ միայն կանխել կարգավորող պահանջների խախտումները, այլև ձևավորել երկարաժամկետ վստահություն և կայունություն։