Հրապարակումներ / Միջոցառումների ապահովագրություն (Event Insurance)

Միջոցառումների ապահովագրություն (Event Insurance)

Ցանկացած խոշոր միջոցառում՝ համերգից մինչև կորպորատիվ երեկո, պահանջում է մեծ կազմակերպչական ջանքեր և ֆինանսական ներդրումներ։

Միջոցառումների ապահովագրությունը կազմակերպիչներին հնարավորություն է տալիս կենտրոնանալ միջոցառման ստեղծագործական և կազմակերպչական կողմերի վրա՝ նվազեցնելով հնարավոր ֆինանսական ռիսկերը։

Միջոցառումների ապահովագրությունը կարող է ներառել հետևյալ ծածկույթները․

  • Միջոցառման չեղարկում – որոշակի ապահովագրական դեպքերի հետևանքով միջոցառման չեղարկման կամ հետաձգման դեպքում առաջացած ֆինանսական կորուստների փոխհատուցում։

  • Պատասխանատվություն երրորդ անձանց նկատմամբ – փոխհատուցում, եթե միջոցառման ընթացքում վնաս է հասցվում հյուրերի առողջությանը կամ գույքին, և առաջանում է կազմակերպչի պատասխանատվություն։

  • Սարքավորումների պաշտպանություն – թանկարժեք տեխնիկայի ապահովագրություն՝ վնասվելու կամ հափշտակության ռիսկերից։

Թող ձեր միջոցառումը լինի անմոռանալի, իսկ հնարավոր ռիսկերը՝ կառավարելի։