Հրապարակումներ / Ճանապարհային էթիկետ և անվտանգություն

Ճանապարհային էթիկետ և անվտանգություն

Ճանապարհային երթևեկությունը պարզապես կանոնների ամբողջություն չէ․ այն նաև փոխադարձ հարգանքի մշակույթ է։

Անվտանգությունը սկսվում է յուրաքանչյուրիս՝ ճանապարհի մյուս մասնակիցների նկատմամբ վերաբերմունքից։ Ճանապարհային էթիկետը նվազեցնում է լարվածությունը և նպաստում անվտանգ երթևեկությանը։

Անվտանգ երթևեկության կանոններ

  • Հարգանք հետիոտների նկատմամբ – զիջելով հետիոտնին՝ դուք նպաստում եք նրա անվտանգությանը և օրինակ ծառայում մյուս վարորդներին։

  • Հեռախոսը՝ ոչ ղեկին – նույնիսկ մեկ վայրկյան ուշադրության շեղումը կարող է ճակատագրական լինել։

  • Օգնություն ճանապարհին – եթե տեսնում եք խափանված մեքենա, հնարավորության դեպքում օգնություն ցուցաբերեք՝ պահպանելով ձեր և մյուսների անվտանգությունը։

  • Կոլեկտիվ պատասխանատվություն – ճանապարհային անվտանգությունը բոլորիս պատասխանատվությունն է։  Եղե՛ք օրինակելի վարորդ։