Հրապարակումներ / 5 իր, որոնք սովորաբար չեն մտնում տան ապահովագրության մեջ

5 իր, որոնք սովորաբար չեն մտնում տան ապահովագրության մեջ

Տան ապահովագրությունը ձեր գույքը պաշտպանելու հուսալի միջոց է, սակայն ստանդարտ ապահովագրական պայմանագրերը միշտ չէ, որ ներառում են տան ամբողջ ունեցվածքը։

Ահա 5 իր, որոնք հաճախ դուրս են մնում ստանդարտ ապահովագրական ծածկույթից կամ ունեն փոխհատուցման սահմանափակումներ․

  • Կանխիկ գումար և բանկային քարտեր – կանխիկ գումարի փոխհատուցումը հաճախ սահմանափակվում է, իսկ բանկային քարտերը սովորաբար պաշտպանվում են առանձին պայմաններով։

  • Թանկարժեք զարդեր և հնաոճ իրեր (անտիկվարիատ) – դրանց համար կարող են գործել փոխհատուցման հատուկ սահմանաչափեր։ Իրական արժեքն ապահովագրելու համար կարող է պահանջվել լրացուցիչ ծածկույթ։

  • Ընտանի կենդանիներ – նրանց առողջության հետ կապված ծախսերը սովորաբար չեն ներառվում տան ապահովագրության մեջ։ Նրանց պատճառած վնասների փոխհատուցումն էլ կախված է պայմանագրի պայմաններից։

  • Անձնական գաջեթներ (հեռախոսներ, նոութբուքեր) – որոշ պայմանագրերում դրանք կարող են չներառվել կամ ապահովագրվել միայն հատուկ պայմաններով, հատկապես տնից դուրս օգտագործման դեպքում։

  • Բակի բույսեր և լանդշաֆտային դիզայն – բույսերի և բակի դեկորատիվ տարրերի վնասները կարող են դուրս մնալ ստանդարտ ծածկույթից կամ ունենալ առանձին սահմանափակումներ։

Օգտակար խորհուրդ։ Անակնկալներից խուսափելու համար պայմանագիրը կնքելուց առաջ ուշադիր ուսումնասիրեք «Բացառություններ» և «Փոխհատուցման սահմանաչափեր» բաժինները։