Հրապարակումներ / Ապահովագրական Lifehack ճամփորդողների համար․ Թռիչքի ուշացում
Ապահովագրական Lifehack ճամփորդողների համար․ Թռիչքի ուշացում
Թռիչքի ուշացո՞ւմ․ ճամփորդական ապահովագրությունը կարող է օգնել
Օդանավակայանում ժամերով սպասելը կարող է փչացնել ցանկացած ճամփորդության տրամադրությունը, սակայն համապատասխան ապահովագրական ծածկույթը կարող է այդ սպասումը դարձնել ավելի հարմարավետ։
Եթե ձեռք եք բերել ճամփորդական ապահովագրություն, ահա թե ինչ պետք է իմանաք․
-
Ծախսերի փոխհատուցում – թռիչքի երկարատև ուշացման դեպքում (սովորաբար՝ 4–6 ժամից ավելի) ապահովագրությունը կարող է փոխհատուցել առաջին անհրաժեշտության ծախսերը։
-
Սնունդ և կացարան – կախված ապահովագրության պայմաններից՝ ընկերությունը կարող է փոխհատուցել սպասման ընթացքում սննդի, իսկ անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ գիշերելու պարագայում) նաև հյուրանոցի ծախսերը։
-
Կարևոր պայման – փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ավիաընկերությունից ստանալ թռիչքի ուշացումը հաստատող պաշտոնական տեղեկանք և պահպանել բոլոր վճարման կտրոնները։
Ճամփորդե՛ք ավելի հանգիստ՝ նախապես ծանոթանալով ձեր ապահովագրության պայմաններին, որպեսզի նույնիսկ անկանխատեսելի ուշացումների դեպքում իմանաք՝ ինչ աջակցության կարող եք ակնկալել։