Հրապարակումներ / Ապահովագրական գործակալ VS Օնլայն հարթակ
Ապահովագրական գործակալ VS Օնլայն հարթակ
Ապահովագրության պայմանագիր կնքելիս հաճախ հարց է առաջանում՝ դիմե՞լ ապահովագրական գործակալին, թե՞ ամեն ինչ ձևակերպել առցանց՝ ընտրելով առավել հարմար տարբերակը։ Երկու տարբերակն էլ ունեն իրենց առավելությունները։
Ահա թե ինչով են դրանք տարբերվում․
Ապահովագրական գործակալ
-
Անհատական մոտեցում – գործակալը մանրամասն ուսումնասիրում է ձեր կարիքները և առաջարկում ձեզ համապատասխան պայմաններ։
-
Բարդ պայմանների պարզաբանում – օգնում է հասկանալ պայմանագրի մանրամասներն ու բացառությունները, իսկ պատահարի դեպքում ուղղորդում է անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։
Օնլայն հարթակ
-
Արագություն և հարմարավետություն – պայմանագիրը կարող եք կնքել ցանկացած վայրից՝ շուրջօրյա, ընդամենը մի քանի րոպեում։
-
Հեշտ համեմատություն – հնարավորություն է տալիս արագ ծանոթանալ հասանելի առաջարկներին և ինքնուրույն որոշում կայացնել՝ առանց լրացուցիչ հանդիպումների։
Ինչպե՞ս ընտրել։
Հայաստանում ներկայումս գործում է մեկ առցանց հարթակ, որտեղ ներկայացված են ԱՊՊԱ համակարգի մասնակից բոլոր ապահովագրական ընկերությունների առաջարկները։ Այս հարթակի միջոցով ապահովադիրները կարող են համեմատել ընկերությունների գնառաջարկները և կնքել ԱՊՊԱ պայմանագիր։
Ապահովագրության այլ տեսակների դեպքում կարող եք օգտվել առանձին ընկերությունների առցանց հարթակներից և ընտրել ձեզ առավել հարմար տարբերակը (օրինակ՝ ճամփորդական ապահովագրության դեպքում)։
Իսկ ապահովագրության այլ տեսակների պայմանագրեր կնքելիս, օրինակ՝ կամավոր բժշկական կամ գույքի ապահովագրության դեպքում, գործակալի կամ ապահովագրական ընկերության մասնագետի խորհրդատվությունը կարող է անփոխարինելի լինել։