Հրապարակումներ / Ապահովագրություն VS Խնայություններ
Ապահովագրություն VS Խնայություններ
Շատերը կարծում են, թե կայուն խնայողություններ ունենալու դեպքում ապահովագրությունն այլևս անհրաժեշտ չէ։ Իրականում, դրանք ֆինանսական երկու տարբեր գործիքներ են, որոնք ոչ թե փոխարինում, այլ լրացնում են միմյանց։
Ահա թե ինչպես են դրանք աշխատում։
Խնայողություններ (կուտակումներ)
Ինչի՞ համար են։ Նախատեսված են կյանքի կարևոր նպատակների՝ կրթության, բնակարանի, ճամփորդությունների, ինչպես նաև փոքր ու անկանխատեսելի ծախսերի համար։
Ռիսկը։ Խոշոր պատահարի դեպքում, օրինակ՝ առողջական լուրջ խնդրի կամ մեքենայի խոշոր վթարի, տարիներով կուտակած խնայողությունները կարող են սպառվել ընդամենը մի քանի օրում։
Ապահովագրություն (ֆինանսական պաշտպանություն)
Ինչի՞ համար է։ Այն Ձեր ֆինանսական պաշտպանությունն է մեծ և անսպասելի ծախսերից։ Դուք վճարում եք պարբերական ապահովագրավճար, իսկ դրա դիմաց ստանում եք պայմանագրով նախատեսված ֆինանսական ծածկույթ։
Առավելությունը։ Ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերությունը կարող է հոգալ պայմանագրով նախատեսված ծախսերը՝ թույլ տալով պահպանել Ձեր անձնական խնայողությունները։
Ֆինանսական ոսկե կանոնը․ խնայողությունները Ձեզ հնարավորություն են տալիս առաջ շարժվել, իսկ ապահովագրությունը՝ պաշտպանել Ձեր ֆինանսական կայունությունը։ Ճիշտ հավասարակշռությունը երկուսի համատեղումն է։