Հրապարակումներ / Կանաչ քարտ․ ամեն ինչ արտերկիր սեփական մեքենայով մեկնողների համար
Կանաչ քարտ․ ամեն ինչ արտերկիր սեփական մեքենայով մեկնողների համար
Արձակուրդներին ընդառաջ շատերն են պլանավորում սեփական մեքենայով մեկնել արտերկիր։ Սակայն կարևոր է հիշել, որ Հայաստանի տարածքում գործող ԱՊՊԱ պայմանագիրը սովորաբար չի ապահովում Ձեր պատասխանատվությունը այլ երկրներում։ Ուստի ճանապարհ ընկնելուց առաջ անհրաժեշտ է ճշտել տվյալ երկրի ապահովագրական պահանջները։
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ։
Ի՞նչ է «Կանաչ քարտը» (Green Card)
«Կանաչ քարտը» միջազգային ավտոապահովագրության համակարգի շրջանակում տրվող փաստաթուղթ է, որը հաստատում է մեքենայի սեփականատիրոջ քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը համակարգին անդամակցող երկրներում։ Այն նախատեսված է արտերկրում Ձեր մեղքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասը փոխհատուցելու համար՝ համապատասխան պայմանների և սահմանաչափերի շրջանակում։
Ի՞նչ պետք է հաշվի առնել մեկնելուց առաջ։
Տարածքային ընդգրկում։ Նախապես ճշտեք, թե ինչ ապահովագրություն է պահանջվում Ձեր ուղևորության ուղղությամբ։ Տարբեր երկրներում կարող են գործել տարբեր պահանջներ և ապահովագրական համակարգեր։
Ժամկետներ։ Համոզվեք, որ Ձեր ապահովագրությունը գործում է արտասահմանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում՝ ներառյալ վերադարձի օրը։
Մեքենայի վնասը։ Հիշե՛ք՝ ԱՊՊԱ-ն ծածկում է Ձեր պատասխանատվությունը երրորդ անձանց հանդեպ, այլ ոչ թե Ձեր սեփական մեքենային պատճառված վնասը։ Վերջինիս համար նախատեսված է ԿԱՍԿՈ ապահովագրությունը։
Կարևոր է իմանալ։ Հայաստանը Կանաչ քարտի համակարգի անդամ չէ։ Օրինակ՝ Վրաստան մեկնելիս անհրաժեշտ է ձեռք բերել Վրաստանում գործող պարտադիր ավտոապահովագրություն։ Այլ ուղղությունների դեպքում ևս նախապես ստուգեք տվյալ երկրի պահանջները։
Խորհուրդ․ ապահովագրությունը ձևակերպեք նախապես՝ օգտվելով վստահելի ապահովագրական աղբյուրներից։ Ստուգեք պայմանագրի վավերականությունը, տարածքային ընդգրկումն ու ժամկետները։
Բարի՛ և անվտանգ ճանապարհ։