Հրապարակումներ / Ապահովագրական դետեկտիվներ․ Ինչպե՞ս են բացահայտվում կեղծիքները

Ապահովագրական դետեկտիվներ․ Ինչպե՞ս են բացահայտվում կեղծիքները

Կարծո՞ւմ եք՝ ապահովագրական ընկերություններին հեշտ է խաբել։

Ծանոթացե՛ք ապահովագրական դետեկտիվների հետ։

Ապահովագրական ոլորտում նրանց անվանում են խարդախությունների բացահայտման մասնագետներ։ Նրանց գործն է բացահայտել այն մանրամասներն ու անհամապատասխանությունները, որոնք կարող են մատնանշել ապահովագրական հատուցում անօրինական ճանապարհով ստանալու փորձ։

Ահա թե ինչպես են նրանք աշխատում։

Թվային հետքեր։ Ավտովթարի մասին հայտ ներկայացնելուց առաջ «մի վայրկյանով» ջնջե՞լ եք Ձեր սոցցանցային Story-ն։ Հետաքննության ընթացքում մասնագետները կարող են ուսումնասիրել հասանելի թվային տվյալները, ստուգել աշխարհագրական դիրքի (GPS) մասին տեղեկությունները և պարզել՝ արդյոք ներկայացված տվյալները համապատասխանում են դեպքի իրական հանգամանքներին։

Ֆիզիկայի օրենքներ։ Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ մեքենան վնասվել է կայանված վիճակում, սակայն վնասվածքների բնույթն ու հարվածի հետքերը վկայում են շարժման ընթացքում տեղի ունեցած բախման մասին, փորձագետները կարող են բացահայտել այդ անհամապատասխանությունը։

Տեսախցիկներ և վկաներ։ Մասնագետներն ուսումնասիրում են դեպքի վայրի և հարակից տարածքների տեսախցիկների հասանելի տեսագրությունները, ինչպես նաև հավաքում վկաների ցուցմունքները՝ դեպքի իրական պատկերը վերականգնելու համար։

Անկախ ամեն ինչից՝ ապահովագրության ոլորտում ազնվությունը ամենակարճ և անվտանգ ճանապարհն է։