Հրապարակումներ / Ինչու՞ Ձեր AIRBNB-ի և BOOKING-ի տունը չի փոխարինում ճամփորդական ապահովագրությանը

Ինչու՞ Ձեր AIRBNB-ի և BOOKING-ի տունը չի փոխարինում ճամփորդական ապահովագրությանը

«Booking-ով տուն եմ ամրագրել, էլ ի՞նչ ճամփորդական ապահովագրություն»․ իսկապե՞ս։

Շատերը կարծում են, որ ամրագրման հարթակների կողմից առաջարկվող պաշտպանությունը լիովին ապահովագրում է իրենց։ Բայց եկե՛ք հասկանանք՝ ինչպիսին է իրականությունը։

1. Հարթակի պաշտպանությունը պաշտպանում է բնակարանը, ոչ թե Ձեզ։

Եթե բնակարանում որևէ գույք վնասվի, հարթակի համապատասխան պաշտպանության ծրագիրը որոշ դեպքերում կարող է փոխհատուցել տանտիրոջը։ Բայց եթե ճամփորդության ընթացքում Ձեր առողջական վիճակը վատանա կամ վնասվածք ստանաք, ամրագրման հարթակը պարտավոր չէ հոգալ Ձեր բժշկական ծախսերը։

2. Տանից դուրս Դուք կարող եք անպաշտպան մնալ։

Հարթակի պաշտպանությունը հիմնականում վերաբերում է ամրագրված կացարանին և դրա հետ կապված որոշակի դեպքերին։ Էքսկուրսիաների կամ զբոսանքների ընթացքում տեղի ունեցած պատահարների բժշկական ծախսերը կարող են մնալ Ձեր պատասխանատվության ներքո։

3. Ուղեբեռի և թռիչքների հետ կապված խնդիրները։

Կորած կամ ուշացած ուղեբեռը, ինչպես նաև չեղարկված կամ ուշացած թռիչքները սովորաբար չեն մտնում բնակարանի ամրագրման պաշտպանության շրջանակում։

Ինչո՞վ է օգնում ճամփորդական ապահովագրությունը (Travel Insurance)։

Այն կարող է ապահովել հենց Ձեզ՝ ծածկելով բժշկական անհետաձգելի օգնության և դեղորայքի ծախսերը, ինչպես նաև ուղեբեռի կորստի կամ թռիչքների ուշացման հետ կապված որոշ ծախսեր՝ պայմանագրով նախատեսված սահմաններում։

Ամրագրե՛ք կացարանը՝ հարմարավետության, իսկ ճամփորդական ապահովագրությունը՝ ավելի հանգիստ ճանապարհորդության համար։

Իսկ Դուք ճամփորդելիս միշտ ձևակերպո՞ւմ եք ճամփորդական ապահովագրություն։