Հրապարակումներ / Բնակարանի վերանորոգման ապահովագրություն

Բնակարանի վերանորոգման ապահովագրություն

Ժամանակակից, գեղեցիկ և հարմարավետ վերանորոգում ստեղծելու համար պահանջվում են մեծ ջանքեր, ժամանակ և ֆինանսական ներդրումներ։ Սակայն ինչպե՞ս պաշտպանել Ձեր տան գեղեցկությունն ու Ձեր ներդրումները անկանխատեսելի վթարներից։

Բնակարանի և վերանորոգման ապահովագրությունը թույլ է տալիս խուսափել չնախատեսված մեծ ծախսերից։

1. Հարևանների կողմից ջրի արտահոսք – Ամենատարածված խնդիրներից մեկը, երբ վերևի հարևանի բնակարանում տեղի ունեցած վթարը վնասում է Ձեր տան նոր վերանորոգված պատերը, առաստաղը կամ հատակը։ Ապահովագրությունը կարող է փոխհատուցել վնասված հատվածների վերականգնման ծախսերը։

2. Ջրամատակարարման կամ կոյուղու վթարներ – Ներքին ցանցերի վնասվածքների կամ անսարքությունների հետևանքով առաջացած վնասների փոխհատուցում։

3. Հրդեհ և այլ պատահարներ – Պաշտպանություն անկանխատեսելի և հնարավոր լուրջ հետևանքներ ունեցող դեպքերից, որոնք կարող են վնասել գույքն ու բնակարանի հարդարումը։

4. Պատասխանատվություն երրորդ անձանց հանդեպ – Եթե պատահարը տեղի է ունեցել Ձեր մեղքով (օրինակ՝ Ձեր բնակարանում ջրատար խողովակի վնասման հետևանքով), և տուժել են ներքևի հարևանները, ապահովագրությունը կարող է փոխհատուցել նաև նրանց հասցված վնասը։

Ինչո՞ւ է սա կարևոր։

Տունը Ձեր անձնական հանգստության և անվտանգության միջավայրն է, իսկ ապահովագրությունը կարող է օգնել, որպեսզի ցանկացած վթարային իրավիճակ չվերածվի լուրջ ֆինանսական խնդրի։

Վերանորոգե՛ք սիրով ու վստահությամբ, իսկ անկանխատեսելի ռիսկերի պաշտպանությունը վստահե՛ք ապահովագրական ընկերությանը։