Հրապարակումներ / Օգնություն ճանապարհին․ Էվակուատոր, անվադողի փոխում և վառելիքի հասցնում ԿԱՍԿՈ-ի շրջանակում

Օգնություն ճանապարհին․ Էվակուատոր, անվադողի փոխում և վառելիքի հասցնում ԿԱՍԿՈ-ի շրջանակում

Ճանապարհային անակնկալներ․ ի՞նչ անել, եթե մեքենան անսպասելի կանգ է առել։

Անվադողի ծակվելը, վառելիքի անսպասելի ավարտվելը կամ տեխնիկական խնդիրները ճանապարհին կարող են փչացնել ցանկացած պլան։ Նման պահերին պատահական լուծումներ փնտրելը հաճախ հանգեցնում է ավելորդ ժամանակի և նյարդերի կորստի։

ԿԱՍԿՈ ապահովագրությունը կարող է լինել ձեր աջակիցը նաև նման իրավիճակներում։

Ի՞նչ ծառայություններ կարող են հասանելի լինել ԿԱՍԿՈ-ի շրջանակում։

Էվակուատորի աջակցություն — մեքենայի անսարքության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։

Օգնություն անվադողի փոխարինման հարցում — պահեստային անիվի տեղադրում անմիջապես դեպքի վայրում։

Վառելիքի հասցնում — անհրաժեշտության դեպքում վառելիքի առաքում անմիջապես ձեր գտնվելու վայր։

Կարևոր է իմանալ․ Ճանապարհային աջակցության ծառայությունների ցանկը և դրանց տրամադրման պայմանները կախված են ընտրված ապահովագրական փաթեթից։