Հրապարակումներ / Էլեկրոմոբիլների ԿԱՍԿՈ ապահովագրություն
Էլեկրոմոբիլների ԿԱՍԿՈ ապահովագրություն
Էլեկտրոմոբիլների (EV) ապահովագրություն․ ի՞նչ առանձնահատկություններ ունի ԿԱՍԿՈ-ն։
Էլեկտրական մեքենա վարելն ունի իր անհերքելի առավելությունները, սակայն երբ խոսքը ապահովագրության մասին է, էլեկտրոմոբիլները պահանջում են հատուկ մոտեցում։
Ինչո՞վ է տարբերվում EV-ների ԿԱՍԿՈ-ն ավանդական մեքենաների ապահովագրությունից և ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել։
-
Մարտկոցի ապահովագրական ծածկույթ
Մարտկոցը էլեկտրոմոբիլի ամենաթանկարժեք բաղադրիչն է և հաճախ կազմում է մեքենայի ընդհանուր արժեքի 30-50%-ը։
Կարևոր է․ Ուշադրություն դարձրեք, որ ԿԱՍԿՈ պայմանագիրը ծածկի մարտկոցի վնասումը ոչ միայն ՃՏՊ-ի, այլև ճանապարհային անհարթությունների, օրինակ՝ մեքենայի տակի հատվածով քարին կամ արգելքին հարվածելու դեպքում։
-
Լիցքավորման լարերի և սարքավորումների ապահովագրություն
Լիցքավորման մալուխները և տանը տեղադրվող լիցքավորման կայանները ենթակա են գողության կամ արտաքին վնասվածքների։ Որոշ ԿԱՍԿՈ փաթեթներ ներառում են նաև այս սարքավորումների ապահովագրական պաշտպանությունը։
-
Ծրագրային ապահովման և էլեկտրոնիկայի ռիսկեր
Էլեկտրոմոբիլները կարելի է բնութագրել որպես «անիվներով համակարգիչներ»։ Էլեկտրական համակարգերի կամ ծրագրային խափանումների հետևանքով առաջացած վնասները պահանջում են հատուկ ախտորոշում և վերանորոգում։ Նման ռիսկերի ներառումը ԿԱՍԿՈ ապահովագրության մեջ կարող է զգալիորեն նվազեցնել վերանորոգման ծախսերը։
-
Ճանապարհային օգնություն՝ էլեկտրոմոբիլների համար
Եթե սովորական մեքենային հնարավոր է վառելիք հասցնել, ապա լիցքաթափված էլեկտրոմոբիլի դեպքում անհրաժեշտ է հատուկ տարհանում դեպի մոտակա լիցքավորման կայան։
Հատուկ նշում․ Էլեկտրոմոբիլները չի կարելի տեղափոխել սովորական քարշակման եղանակով։ Դրանց տեղափոխման համար անհրաժեշտ է հատուկ էվակուատոր, որը մեքենան ամբողջությամբ տեղադրում է հարթակի վրա։
Ամփոփում․ Էլեկտրոմոբիլի ԿԱՍԿՈ ընտրելիս միշտ ճշտեք մարտկոցի ապահովագրման պայմանները և մեքենայի տարհանման ու ճանապարհային օգնության հատուկ կանոնները։