ՀԱՄ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

ԳԱՅԱՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ

 21 հուլիսի 1981թ., Երևան

Գայանե Գասպարյանն ունի ապահովագրական շուկայի կարգավորման և վերահսկողության ոլորտում ավելի քան երկու տասնամյակի փորձ։ Մինչ Միության նախագահի պաշտոնը ստանձնելը նա աշխատել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում։

Կենտրոնական բանկում նա ղեկավարել է ապահովագրական համակարգի կարգավորման ուղղությունը, որի գործառույթների մեջ էին ապահովագրական ոլորտի կարգավորման մշակումը, ԱՊՊԱ համակարգի ներդրումը, Solvency II-ի և IAIS-ի հիմնական սկզբունքների ներդրումը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ ինտեգրման գործընթացներում ոլորտի կարգավորման հարցերը։

Գայանե Գասպարյանն ունի Շեֆիլդի համալսարանի (Մեծ Բրիտանիա) EMBA և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության մագիստրոսի աստիճաններ։ Մասնագիտական զարգացումը շարունակել է առաջատար միջազգային կառույցների ծրագրերով։ Նա մասնակցել է Տորոնտոյի կենտրոնի ռիսկահեն վերահսկողության բազմամյա ծրագրին, ինչպես նաև վերապատրաստվել է IAIS-ի, Համաշխարհային բանկի, Միջազգային հաշվարկների բանկի և այլ միջազգային կառույցների ծրագրերով։

Տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին։