Կառուցվածք

Հայաստանի ապահովագրողների միության (ՀԱՄ) կառավարման մարմիններն են` Կազմակերպության անդամների ընդհանուր ժողովը, Խորհուրդը և գործադիր մարմինը՝ Խորհրդի նախագահը:


Հերթական ժողովները գումարվում են յուրաքանչյուր տարի՝ ոչ ուշ, քան ֆինանսական տարվա ավարտից հետո վեց ամսվա ընթացքում։ Ժողովում նախագահում է Խորհրդի նախագահը, նրա բացակայության դեպքում՝ խորհրդի անդամներից տարեց անդամը։
Ժողովում ՀԱՄ յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Ժողովն իրավունք ունի կայացնելու միության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում։ 

 

Խորհուրդն ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից՝ հինգ տարի ժամկետով։ Խորհրդի կազմում ընտրվում են Կազմակերպության անդամների գործադիր տմօրենները։ Ժողովի որոշմամբ Խորհրդի անդամների թիվն անդաների թվին հավասար սահմանվեու դեպքում Խորհրդի կազմում առանց ընտրվելու կընդգրկվեն բոլոր անդաների գործադիր տնօրենները։


Գործադիր մարմինը՝ Խորհրդի (Կազմակերպության) նախագահը նշանակվում է ժողովի կողմից։ Թեկնածուն պետք է ունենա ֆինանսաապահովագրական համակարգում առնվազն 10 տարվա աշխատանքային, այդ թվում՝ 5 տարվա կառավարման փորձ։


Ներկայումս ՀԱՄ-ի Խորհրդի նախագահը Գայանե Գասպարյանն է ։