Մեր մասին

Հայաստանի ապահովագրողների միությունը (ՀԱՄ) հիմնադրվել է 2024 թվականի սկզբին։

Անդամակցում են ՀՀ-ում գործող 7 ապահովագրական ընկերությունները՝ «Արմենիա Ինշուրանս», «Էֆես»,  «Ինգո Արմենիա», «Լիգա Ինշուրանս», «Նաիրի Ինշուրանս», «Ռեգո  Ինշուրանս» և «Սիլ Ինշուրանս»։ Միության նպատակն է համախմբել անդամ ընկերությունների ջանքերն ու ներուժը՝ ոլորտը զարգացնելու, մարտահրավերների դեմ միասնաբար և առավել արդյունավետ պայքարելու համար։

Այսպիսով, ՀԱՄ-ի նպատակներն են․

  • անդամ ապահովագրական ընկերությունների իրավունքների և օրինական շահերի միասնական պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական և մասնավոր կազմակերպություններում, ինչպես նաև միջազգային և օտարերկրյա կազմակերպություններում։
  • անդամների գործունեությանը խոչընդոտող իրավական և այլ խնդիրների վերհանումն ու դրանց լուծման (վերացման) ապահովումը,
  • անդամների բնականոն գործունեության և զարգացման ապահովումը։